Տյումենի դրամատիկական թատրոնը համեստ աշխատավարձով աշխատանքի է հրավիրել Ժերար Դեպարդյոյին

14:13 • 09.01.13

ՌԴ Տյումեն քաղաքի Մեծ դրամատիկական  թատրոնն աշխատանքի առաջարկ է արել ՌԴ քաղաքացիություն ստացած ֆրանսիացի հանրահայտ դերասան Ժերար Դեպարդյոյին, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով թատրոնի տնօրեն Սերգեյ Օսինցևին։

«Մենք որևէ հասցե չգիտենք, որով մեր հրավերը կհասներ հանճարեղ ֆրանսիացուն։ Այդ պատճառով կտեղադրենք հրավերը համացանցում, և վստահ ենք, որ այն կհասնի դերասանին»,-ասել է Օսինցևը։

 

Թատրոնն առաջարկում է Դեպարդյոյին աշխատանքի անցնել 2013թ. մարտից՝ 16 հազար ռուբլի (մոտ 214 հազար դրամ) ամսական աշխատավարձով։ Սակայն տնօրենը նաև հստակեցրել է, որ  Դեպարդյոյի աշխատավարձը տոկոսների հետ մեկտեղ կարող է հասնել մինչև 23 հազար ռուբլու։

 

Բացի Դեպարդյոյից, Տյումենի դրամատիկական թատրոնը պատրաստվում է աշխատանքի հրավիրել ոչ պակաս հայտնի դերասանուհի Բրիջիթ Բարդոյին, ով ևս ռուսական քաղաքացիություն ստանալու ցանկություն է հայտնել։