Վերջին տարիների ընթացքում Թուրքիայում 6 եկեղեցի և 1 սինագոգ է վերակառուցվել
Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը տեղեկացրել է, որ 2002թ.-ից մինչ այժմ Հաթայում, Չանաքքալեյում, Դիարբեքիրում և Գազիայնթեպում 6 եկեղեցի և 1 սինագոգ է վերակառուցվել, տեղեկացնում է Sondakika լրատվական կայքը։
Պատասխանելով պատգամավոր Իհսան Օզքեսի գրավոր հարցին՝ փոխվարչապետը տեղեկացրել է, որ 2002թ.-ից մինչ օրս վերանորոգված եկեղեցիների թվում կան ասորական, հունական, հայկական եկեղեցիներ և մեկ սինագոգ։
Սինագոգի և եկեղեցիներից մեկի շինարարությունը դեռ շարունակվում է։
Առընչը տեղեկացրել է, որ հիմնադրամներին պատկանող եկեղեցիների և նման պաշտամունքի վայրերի վերակառուցման աշխատանքները կատարվում են ոչ թե կառավարության, այլ հիմնադրամների վարչության կողմից։










