Բրիտանիայում մինչ այժմ սև ու սպիտակ հեռուստացույց են դիտում

13:49 • 10.01.13

Մեծ Բրիտանիայի ավելի քան 13 հազար տներում, ինչպես և նախկինում, հեռուստահաղորդումները դիտում են սև ու սպիտակ գույնով, հայտնել է հեռուստատեսային արտոնագրեր հավաքագրող TV Licensing կազմակերպությունը։

 

Ինչպես նշում է BBC-ն, նման հեռուստացույցներ ամենից շատ կան Լոնդոնում. այստեղ դրանք 2.715-ն են։ Այնուհետ հաջորդում են Բիրմինգեմը և Մանչեսթերը։


Սև ու սպիտակ հեռուստացույցների արտոնագրերի քանակը նշանակալիորեն նվազել է 2000թ.-ի համեմատ։ Այն ժամանակ տրվել էր 212 հազար արտոնագիր։ 2013թ. սկզբում նման արտոնագրերի թիվը կազմել է 13.202։

 

Արտոնագրի արժեքը տարեկան կազմում է 49 ֆունտ (78 դոլար), այն դեպքում, երբ գունավոր հեռուստացույցի արտոնագիրն արժե 145 ֆունտ (232 դոլար)։