Եգիպտոսում 3000-ամյա դամբարան են հայտնաբերել

22:12 • 10.01.13

Իտալացի հնէաբանների խումբը եգիպտական Լուկսոր քաղաքի մոտակայքում` Արքաների դարավանդում, հայտնաբերել է 3 հազար տարվա պատմություն ունեցող դամբարաններ: Այսօր այս մասին հայտնել է Եգիպտոսի՝ հնությունների հարցերով նախարար Մուհամեդ Իբրահիմ Ադի Սայիդը: Այս տեղեկությունները տրամադրում է Газета.ru կայքը:


Ըստ նրա՝ բացահայտումը կատարվել է Ամենհոտեպ II-ի չպահպանված դամբարանի մոտակայքում իրականացվող պեղումների ժամանակ: Ամենհոտեպ II-ը հանդիսանում է 18-րդ արքայատոհմի 7-րդ փարավոնը, որը կառավարել է մ.թ.ա 1427-1401 թվականներին:


Դամբարաններում հայտնաբերվել են փայտե սարկաֆագների մասեր, մարդկային ոսկորներ և հին եգիպտական Գոռ աստծո 4 որդիների պատկերներով կանոպներ, որոնք մարդկանց ներքին օրգանները պահելու հատուկ տարաներ են: