Ճապոնիայում գտնվել է Հերոսիմա քաղաքում արված «միջուկային սնկի» բացառիկ լուսանկարը

11:46 • 10.01.13

Ճապոնիայի տարրական դպրոցներից մեկում հայտնաբերվել է Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքի ռմբակոծությունից հետո երկու մասի բաժանվող «միջուկային սնկի» (միջուկային պայթյունից հետո առաջացած սնկանման ամպ) բացառիկ սև ու սպիտակ լուսանկարը, հայտնում է newsru.com-ը՝ վկայակոչելով Kyodo գործակալությանը։


Համարվում է, որ լուսանկարն արվել է պայթյունի էպիկենտրոնից մոտավորապես 10 կմ հեռավորության վրա և մոտավորապես 30 րոպե անց՝ քաղաքի վրա «Փոքրիկ» անվանումով ռումբը գցելուց հետո։

 

Պատմաբանները միշտ էլ իմացել են լուսանկարի գոյության մասին՝ գրքերից, սակայն այն հայտնաբերվել է միայն այժմ։ Այն գտնվել է Հիրոսիմա քաղաքի Հոնկավա տարրական դպրոցին պատկանող բազմաթիվ պատմական նյութերի և գրքերի միջից։


Հիրոսիմա և Նագասակի ճապոնական քաղաքների ռմբակոծությունն ԱՄՆ-ի կողմից տեղի է ունեցել 1945թ. օգոստոսի 6-ին և 9-ին։