Ամերիկացին անհավանական դղյակներ է պատրաստում սառույցից (լուսանկարներ, տեսանյութ)

10:43 • 10.01.13

Ամերիկացի քանդակագործ Բրենթ Քրիսթենսենն ունի բավական հետաքրքիր հոբբի. նա 7- 7.6 մ բարձրությամբ դղյակներ է ստեղծում սառույցից, գրում է Yahoo! News-ը։

 

50-ամյա տղամարդը սկսել է զբաղվել այս յուրօրինակ հոբբիով 2000թ., երբ իր ընտանիքն արևոտ Կալիֆոռնիայից տեղափոխվեց սառը կլիմայով Յուտա նահանգ։ Բավական կարճ ժամանակում Քրիսթենսենն իր արտասովոր գործունեության շնորհիվ մեծ ճանաչում է ձեռք բերել թե՛ տեղի բնակիչների, թե՛ Յուտա այցելող զբոսաշրջիկների շրջանում։

 

Վերջերս Քրիսթենսենը 20 հոգանոց թիմի օգնությամբ տեղի այգիներից մեկում ստեղծել է յուրատեսակ սառցե դղյակներից բաղկացած ամբողջական հավաքածու, որը տեսնելու համար բազմաթիվ մարդիկ են եկել։ Այդ գեղեցկությունն ավելի մոտիկից տեսնելու և դրանց կողքին լուսանկարվելու համար ցանկացողները հատուկ գումար են վճարել։

 

«Սա պարզապես հիանալի է, ես և՛ զբաղվում եմ իմ սիրելի հոբիիով, և՛ գումար վաստակում»,-ասել է Քրիսթենսենը։