«Հայ լուսանկարիչներն» արժանացել է ԵՄ Say cheese դրամաշնորհային ծրագրին
2012թ. դեկտեմբերի 2-ին Եվրոպական Միության խորհրդի կողմից հաստատված Say cheese ծրագրի շրջանակներում հայտնի են դարձել մասնակից-երկրները՝ Բելառուս, Հայաստան, Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա, տեղեկացնում են «Հայ Լուսանկարիչներ» Ազգային Ասոցիացիայի մամուլի ծառայությունից:
Այս տարվա հունվարի 23-26-ը «Հայ Լուսանկարիչներ» Ազգային Ասոցիացիայի նախագահ Սերգեյ Հակոբյանը կմեկնի Մինսկ, որտեղ կանցկացվի մասնակից-երկրների լուսանկարչական ասոցիացիաների ղեկավարների առաջին աշխատանքային հանդիպումը:
Ծրագրի տևողությունը 3 տարի է, որի ընթացքում մասնակից-երկրների լուսանկարիչների ասոցիացիաները որակապես նոր մակարդակի կհասցնեն իրենց ազգային լուսանկարչական արվեստը, ինչի համար արդեն մշակված են մի շարք նպատակային և ֆունկցիոնալ ռազմավարական մեխանիզմներ:
Եվրոպական Միության Խորհրդի կողմից լուսանկարչական արվեստի զարգացմանն ուղղված այս պրոյեկտին Հայաստանից, ինչպես և մասնակից ամեն երկրից կարող է մասնակցել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական թվով 150 լուսանկարիչ, որոնք նախագծին մասնակցության համար պետք է գրանցվեն նախապես:
Հայտերն ընդունվում են հանրապետության ողջ տարածքից։ Կոնտակտային հեռախոս` 098 575791, 091 547894










