Սմոլենսկի ավիավթարի մասին ֆիլմը կնկարահանվի ԱՄՆ-ում, Վրաստանում և Լեհաստանում

12:52 • 10.01.13

ՌԴ Սմոլենսկ քաղաքում 2010թ.-ի ապրիլի 10-ին տեղի ունեցած ավիավթարի մասին ֆիլմ կնկարահանվի, հայտնում է apsny.ge-ն։

 

Ֆիլմի ռեժիսոր լեհ Անտոնի Կրաուզեն հայտարարել է, որ բազմաթիվ հայտնի դերասաններ ֆիլմում նկարահանվելու ցանկություն են հայտնել։


Այժմ փորձեր են տեղի ունենում, և դեռևս հայտնի չէ, թե ով կխաղա գլխավոր դերը։ Միայն հայտնի է, որ գլխավոր հերոսուհին կլինի լրագրողը, ով հետաքննել է Լեհաստանի նախագահի ինքնաթիռի կործանումը, իսկ առաջին դրվագը կլինի հենց աղետը։


Նկարահանումներն ընթանալու են ԱՄՆ-ում, Վրաստանում և Լեհաստանում։

Ֆիլմի աշխատանքների ընթացքում այն կկոչվի «Սմոլենսկ», սակայն չի բացառվում, որ անվանումը կարող է փոխվել։
 

Հիշեցնենք, որ այս ողբերգության հետևանքով զոհվել էին լեհ մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ նախագահ Լեխ Կաչինսկին։