«The Beatles»-ի երկրպագուների հիշողությունների հիման վրա գրված գիրքը լույս կտեսնի մարտին
Լեգենդար «The Beatles» խմբի մասին «The Beatles And Me» գիրքը լույս կտեսնի մարտին, որի հիմքում ընկած են պատմություններ՝ վերցված Facebook սոցիալական կայքի համանուն էջից, հայտնում է buro247-ը։
Համացանցային էջի հիմնադիր Դին Ջոնսոնի խոսքով՝ նախագիծը հայտնվել է «զուտ զվարճանքի համար», սակայն մի քանի ամիս անց այն մեծ ճանաչում է ձեռք բերել։
Երաժիշտների հետ երկրպագուների ունեցած հարյուրավոր պատմություններն ու լուսանկարներն այնքան են ոգեշնչել Plantapress հրատարակչության տնօրեն Ջենիֆեր Սմեդլիին, որ նա համաձայնվել է դրանք մեկտեղել գրքում։










