Բեյոնսեն Destiny's Child-ի հետ կթողարկի առաջին համատեղ ալբոմը (լուսանկարներ, տեսանյութ)

12:09 • 11.01.13

Հանրահայտ երգչուհի Բեյոնսեն Twitter-ի իր էջում շատերի համար ցնցող հայտարարություն է արել՝ նշելով, որ այս տարվա հունվարին նախկին Destiny's Child խմբի հետ կթողարկի անցած 8 տարվա ընթացքում առաջին համատեղ ձայնասկավառակը, գրում է Daily Mail-ը։

 

«Ես այնքան հպարտ եմ հայտարարելու, որ վերջին 8 տարվա ընթացքում առաջին անգամ կթողարկվի մեր խմբի ալբոմը, որը կոչվում է Love Songs («Սիրային երգեր»)։ Դրանում հատկապես ուշագրավ է Nuclear  ստեղծագործությունը»,- գրել է 31-ամյա երգչուհին։

 

Նոր ալբոմը վաճառքի կհանվի հունվարի 27-ին, իսկ դրանից կարճ ժամանակ անց՝ փետրվար ամսին, վաճառքում կհայտնվի Բեյոնսեի 5-րդ սոլո ալբոմը։