«Եվրատեսիլ»-ի վրաց մասնակիցների համար երգ կգրի շվեդ երգահանը

15:25 • 11.01.13

Շվեդիայում գարնանն անցկացվելիք «Եվրատեսիլ» երգի մրցույթի վրաց մասնակիցների համար երգ կգրի շվեդ երգահանը, հայտնում է apsny.ge-ն։ Թոմաս Ջեյ Սոնը «Եվրատեսիլ»-ի համար գրել է 65 երգ։

 

Վրաց կատարողներ Սոֆո Գելովանին և Նոդիկո Տատիշվիլին արդեն ուղարկել են երգահանին իրենց պահանջները։ Երգը պատրաստ կլինի մեկ շաբաթից։

 

Թոմաս Ջեյ Սոնը «Եվրատեսիլ- 2012»-ի հաղթող երգի հեղինակն է։