«Հովվի եկեղեցի». ինչպիսի՞ն է եղել հայկական ճարտարապետության կործանված գոհարը (տեսանյութ)

14:36 • 11.01.13

Նախօրեին տեղի է ունեցել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից պատրաստված «Հովվի եկեղեցի» վավերագրական ֆիլմի առաջին ցուցադրությունը: Այս մասին տեղեկանում ենք Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի տարածած հաղորդագրությունից։


Բագրատունյաց մայրաքաղաք Անիի Հովվի եկեղեցին իր հորինվածքով հայ ճարտարապետության եզակի նմուշներից է: Ֆիլմում առաջին անգամ եռաչափ մոդելավորմամբ ներկայացվում է ավերված եկեղեցու վերականգնված տարբերակը: