Հրապարակվել է դքսուհի Քեյթի առաջին պաշտոնական դիմանկարը
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլիամի կինը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթը, արդեն ունի իր առաջին պաշտոնական դիմանկարը, հայտնում է The Guardian-ը:
Հեղինակը գեղանկարիչ Փոլ Էմսլին է: Դքսուհին հավանել է իր դիմանկարը և որակել «պարզապես ապշեցուցիչ»:
Թագավորական զույգը նախքան աշխատանքի հրապարակումը 10 րոպե զննել է աշխատանքը: Գործը հավանել է նաև արքայազն Ուիլիամը՝ անվանելով «բացարձակ գեղեցիկ»:
Դիմանկարը կախվել է թագավորական դիմանկարների ցուցասրահում, որը և հանդիսացել է աշխատանքի պատվիրատուն:










