Ֆրեդի Մերկուրիի Rolls-Royce Silver Shadow-ն աճուրդի է հանվել (լուսանկարներ)
Coys աճուրդում վաճառքի է ներկայացվել 1974թ. արտադրության Rolls-Royce Silver Shadow ավտոմեքենան, որը պատկանել է լեգենդար Queen խմբի վոկալիստ Ֆրեդի Մերկուրիին, գրում է Ведомости-ն:
Մեքենան նա շահագործել է 12 տարի շարունակ` մինչև 1991թ. նոյեմբեր` մինչ մահանալը: Մեքենայի վազքը չի գերազանցում 100 հազար կիլոմետրը:
Ֆրեդին երբեք վարորդական իրավունք չի ունեցել և այդ պատճառով մեքենան շահագործել է վարձու վարորդի միջոցով` ինչը շատ բնորոշ է Rolls-Royce-ի արտադրանքի համար:
Ավտոմեքենան պետք է վաճառվի հունվարի 12-ին Autosport International շոուի շրջանակներում: Նախնական գնահատմանը գինը 9-11 հազար ֆունտ է:
Silver Shadow-ը Rolls-Royce-ի կողմից, տարբեր մոդիֆիկացիաներով, արտադրվում էր 1965թ. մինչև 1980թ.: Մեքենան համալրվում էր 6,75 լիտր ծավալով V8-ով և ավտոմատ փոխանցումատուփով: Մեքենայի վրա տեղադրվում էին այն ժամանակվա ամենաարդիական տեխնոլոգիաները:










