Խելագար խաղեր. «Անիվների» նոր ձայնասկավառակը՝ Երևանի, ձմռան մասին (տեսանյութ)

15:30 • 12.01.13

Հայկական «Անիվներ» խումբը թողարկել է նոր ձայնասկավառակ, որը ստացել է «Խելագար խաղեր» անվանումը։


Խմբի պրոդյուսեր Վահիկ Ղարիբյանը՝ Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ, չնայած շատերը սկավառակում ընդգրկված երգերը կապում են ռոք երաժշտության հետ, սակայն «Անիվները», որպես այդպիսին, ռոք չի նվագում։


«Հայաստանում ռոք նվագելը հակացուցված է։ Մեր ապրելակերպը թույլ չի տալիս ստեղծել ռոք երաժշտություն այն առումով, որը ենթադրվում է ավանդական ռոքի շրջանակներում», - հավելեց նա։