Բրիտանացիները քննադատության են ենթարկել դքսուհի Քեյթի պաշտոնական դիմանկարը

17:08 • 12.01.13

Գեղեցիկը գնահատող բրիտանացիների համար իսկական կռվախնձոր է դարձել երկրի արքայազնի կնոջ՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթի առաջին պաշտոնական դիմանկարը, որը թագավորական ցուցասրահում ներկայացվեց երեկ, հայտնում է Ռուսաստանի Առաջին ալիքի լրատվականը:

Մասնագիտությամբ արվեստաբան Քեյթ Միդլթոնը աշխատանքը հավանել էր և նույնիսկ գովեստի խոսքեր էր ասել հեղինակ Փոլ Էմսլիին: Իր հերթին հեղինակը հայտնել էր, որ Քեմբրիջի դքսուհին իրեն անկեղծության և նոր ձևերի որոնման է ոգեշնչել՝ իր հերթին շնորհակալություն հայտնելով վստահության համար:

Իսկ այ քննադատները ասել են, որ դիմանկարում Քեյթը 15 տարով ավելի մեծ է երևում: Իսկ աչքերի տակի պարկերն ու լարված ժպիտը այն դետալները չեն, որոնք կարող են գրավչություն հաղորդել: