Բրիթնի Սփիրսը չեղյալ է համարել նշանադրությունն ու լքել X Factor-ի ժյուրիի կազմը (լուսանկարներ)

13:02 • 12.01.13

Երգչուհի Բրիթնի Սփիրսը հայտարարել է իր նախկին գործակալ Ջեյսոն Թրևիկի հետ նշանադրությունը չեղյալ համարելու և X Factor երաժշտական շոուի ժյուրիի կազմը լքելու մասին, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությանը։

 

Նշանադրության չեղյալ հայտարարման պատճառները (տեղի էր ունեցել 2011-ի դեկտեմբերին) Սփիրսը չի հայտնել՝ նշելով միայն, որ նրանք «կմնան լավ ընկերներ»։ Թրևիկը նույնպես չի պարզաբանել՝ հայտնելով, որ Սփիրսի ու նրա որդիների հանդեպ շատ ջերմ զգացմունքներ ունի և մտադիր է պահպանել բարեկամական հարաբերությունները։

 

Սփիրսն ավելի վաղ ամուսնացած է եղել 2 անգամ. առաջինը՝ 2004-ին, Ջեյսոն Ալեքսանդրի հետ և չեղյալ համարվել 55 ժամ անց, երկրորդը՝ պարող Քևին Ֆեդերլայնի հետ, որից 2 որդի ունի։

 

Ինչ վերաբերում է երաժշտական շոուի ժյուրիից հեռանալուն՝ Սփիրսն ասել է, որ նման որոշման է դիմել՝ երաժշտական կարիերայի վրա կենտրոնանալու նպատակով։ «Եկել է ստուդիա վերադառնալու ժամանակը»,- ասել է նա։