Այսօր հայտնի կդառնան «Ոսկե Գլոբուս»-ի 2012թ. մրցանակակիրները
Լոս Անջելոսում «Ոսկե Գլոբուս» հեղինակավոր կինոմրցանակի 70-րդ մրցանակաբաշխության ժամանակ այսօր հայտնի կդառնան մրցանակակիրներ, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով միության պաշտոնական կայքին։
«Լավագույն դրամատիկ ֆիլմի» անվանակարգին հավակնում է Քվենտին Տարանտինոյի «Ազատված Ջանգո» վեստերնը, կենսագրական ֆիլմի հավակնորդ է Սթիվեն Սփիլբերգի «Լինքոլն» ֆիլմը, քաղաքական թրիլեր անվանակարգում՝ Բեն Աֆլեքի «Արգո» ֆիլմը, Քեթրին Բիգելոուի «Թիրախ համար մեկ» դրաման և էնգա Լիի «Պիի կյանքը» դրաման։
«Լավագույն դրամատիկ դեր» անվանակարգում նշված են Ջեսիկա Չեստեյնը, Մարիոն Կոտիյարը, Հելեն Միրենը, Ռեյչլ Վայսը և Նաոմի Ուոթսը։
Տղամարդկանց լավագույն դերերը, ըստ «Ոսկե գլոբուսի», խաղացել են Ռիչարդ Գիրը, Դենզել Վաշինգտոնը, Դենիել Դեյ Լյուիսը, Խոակին Ֆենիկսը և Ջոն Խոուկսը։
«Ոսկե Գլոբուս» մրցանակը շնորհվում է 1942թ.-ից։ Մրցանակի հիմնադիրն է Հոլիվուդում օտարերկրյա մամուլի միությունը (HFPA):










