Վան Գոգի աշխատանքները գունաթափվում են թանգարանային լույսերի պատճառով
Մասնագետները գտնում են, որ Վինսենտ Վան Գոգի` 125 տարի առաջ ստեղծված հանրահայտ «Արևածաղիկներ» կտավի վառ-դեղին գույները սկսել են խամրել` թանգարանում տեղադրված լուսադիոդային լամպերի ազդության արդյունքում: Այս մասին գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:
«Անկասկած, լուսավորման այս տարբերակը բազմաթիվ առավելություններ ունի, սակայն թանգարանները պետք է ուշադրություն դարձնեն այն բանի վրա, որ Վան Գոգի ժամանակաշրջանի նկարները կարող են վնասվել դրա պատճառով»,- պատմում է Սինխրոտրոն ճառագայթման եվրոպական կենտրոնի աշխատակից Կլաուս Հաբֆաստը:
Ֆրանսիացի և Գերմանացի գիտնականները հետազոտել են 14 աշխատանք, որոնք ստեղծվել են 1887-1890 թվականներին: Պարզվել է, որ դեղին յուղաներկը, որը հաճախ օգտագործում էին 19-րդ դարի նկարիչները, ուլտրամանուշակագույն լույսերի 500 ժամյա ազդեցության արդյունքում խամրում է:










