13-րդ դարի Շխմուրատի վանքը կործանվում է, իսկ Կաթողիկոսն իր նստավայրն է կառուցում. Չենք լռելու (տեսանյութ)
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որով հանրության ուշադրությանն է ներկայացնում «Կեղծ արժեքներ» շարքի առաջին մասը, որում ներկայացվում է Տավուշի մարզում անտերությունից կործանվող 13-րդ դարի Շխմուրատի վանքի վիճակը՝ Երևանի Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում կառուցվող կաթողիկոսական նստավայրի ֆոնին:
Իբրև շարքի կարգախոս է ընտրված Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի դարակազմիկ արտահայտությունը. «Ես էդ սարերի վրա եղած վանքերի հետ գործ չունեմ»:
«Կեղծ արժեքներ» շարքը իրեղեն ապացույցն է դառնալու այն իրողության, թե բարոյական ինչ անկում է արձանագրում Հայ առաքելական եկեղեցին այսօր և որոնք են նրա ղեկավարների առաջնահերթությունները:










