Կոլիզեյի պատերը գունավոր են եղել. հնէաբաններ
Հռոմի Կոլիզեյում աշխատող հնէաբաններն ու վերականգնողները պարզել են, որ կառույցի ներքին պատերը գունավոր են եղել, հայտնում է Корреспондент-ը։
Գիտնականներին հաջողվել է գտնել ներկված ծեփամածիկի պահպանված կտոր։
Պարզվել է, որ եթե արտաքին պատերը եղել են սպիտակ, քանի որ արտաքին հատվածը պատված է եղել սպիտակ մարմարով, ապա Կոլիզեյի ներքին պատերը ներկված են եղել կարմիր, սև և երկնագույն գույներով։
Հնէաբանները հայտարարում են այս բացահայտման կարևորության մասին, քանի որ այժմ պարզ է դարձել, թե ինչ գույնով է ներկված եղել ամֆիթատրոնը Հին Հռոմում։
Corriere della Sera-ի տվյալներով՝ հայտնաբերված տարածքն այցելուների համար բաց կլինի ամռանը։










