Կայացել է «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)

09:40 • 14.01.13

Լոս Անջելեսի «Բևեռլի Հիլթոն» հյուրանոցում կայացել է «Ոսկե գլոբուս» ամենամյա մրցանակաբաշխությունը, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։

«Ոսկե գլոբուս»-ի է արժանացել դերասան Քրիստոֆ Վալցը «Ջանգո ազատագրվածը» (Django Unchained) ֆիլմում խաղացած դերի համար։

 

Ամենահեղինակավոր՝ «Լավագույն դրամատիկ ֆիլմ» անվանակարգում հաղթել է Բեն Աֆլեքի «Արգո» ֆիլմը։

 

«Դրամատիկ ֆիլմում տղամարդու լավագույն դեր» անվանակարգում հաղթել է Դենիել Դեյ-Լյուիսը՝ «Լինքոլն» ֆիլմի համար։

 

«Դրամայի լավագույն կանացի դեր» անվանակարգում մրցանակի է արժանացել Ջեսիկա Չեսթեյնը՝ «Թիվ մեկ նպատակ» ֆիլմում։

 

«Լավագույն կոմեդիա կամ մյուզիքլ» անվանակարգում «Ոսկե գլոբուս» է շնորհվել Թոմ Հուփերի «Թշվառները» (Les Miserables) մյուզիքլին։

 

«Կոմեդիայի կամ մյուզիքլի լավագույն դերասան» անվանակարգում հաղթել է Հյու Ջեքմանը՝ «Թշվառները» մյուզիքլում խաղացած դերի համար։

 

«Լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգում հաղթել է Բեն Աֆլեքը՝ «Արգո» ֆիլմի համար։

 

Ավստրիացի ռեժիսոր Միխայել Հանեքեի «Սեր» (Amour) ֆիլմը «Ոսկե գլոբուս»-ի է արժանացել «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։
 

Ռեժիսոր Քվենթին Տարանտինոն հաղթել է մրցույթի «Լավագույն սցենար» անվանակարգում՝ «Ջանգո ազատագրվածը» ֆիլմի համար։

«Կոմեդիայի կամ մյուզիքլի լավագույն դերասանուհի» ֆիլմում հաղթել է Ջենիֆեր Լոուրենսը
Silver linings Playbook ֆիլմի համար։
 

«Կոմեդիա կամ մյուզիքլ-սերիալի լավագույն դերասան» է ճանաչվել Դոն Չիդլը՝ «Ստի տունը» /House of Lies/ ֆիլմի համար։
 

«Սերիալի երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում հաղթել է Էդ Հարիսը՝ «Խաղը փոխվել է» ֆիլմի համար։
 

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է ճանաչվել Էն Հեթեուեյը՝ «Թշվառները» մյուզիքլում խաղացած դերի համար։
 

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Brave» ֆիլմը։
 

Մրցանակաբաշխության հատուկ հյուրը եղել է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, ով ներկայացրել է «Լինքոլն» ֆիլմը և ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի աշխատանքին շնորհել «Լավագույն դրամատիկ ֆիլմ» տիտղոսը։
 

Երգչուհի Ադելը «Ոսկե գլոբուս» է ստացել «Skyfall» հիթի համար, որը գրվել է Ջեյմս Բոնդի մասին 23-րդ ֆիլմի համար։
«Լավագույն հեռուստաֆիլմ կամ մինի-սերիալ» անվանակարգում հաղթել է «Խաղը փոխվել է» /Game Change/ սերիալը, իսկ «Սերիալի լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է Ջուլիանա Մուրը՝ նույն ֆիլմում խաղացած դերի համար։
 

Լուսանկարները՝ CBS News-ի