Դասական գործեր ընթերցելը խթանում է ուղեղի ակտիվությունը

21:40 • 14.01.13

Բրիտանացի գիտնականների պնդմամբ` Շեքսպիր կամ դասական գրականության այլ գործեր կարդալը կարող է խթանել միտքը և բարենպաստ ազդեցություն ունենալ ուղեղի աշխատանքի վրա, հայտնում է Russia Today-ը:

 

Լիվերպուլի համալսարանի գիտնականներn այս եզակացությանն են եկել մի շարք կամավորների համար Շեքսպիր, Էլիոթ և այլ դասականների ընթերցելով:

 

Դրանից հետո բնագրային տեքստերը փոփոխվել և ավելի պարզ` ժամանակակից լեզվով «թարգմանված», նորից տրվել են ընթերցողներին:

 

Երկու տարբերակների արձանագրված տվյալները այնուհետև ցույց են տվել, որ որքան ավելի «խրթին» է լեզուն (թե արձակում, թե չափածոյում), այնքան ավելի մեծ էլեկտրաակտիվություն է նկատվում ընթերցողների ուղեղներում:

 

Գիտնականները մասնավորապես նկատել են, որ ուղեղը խթանում են որոշակի և արտասովոր բառեր և բարդ նախադասություններ:

 

«Լուրջ գրականությունը հրթիռների արագացուցիչի նման է գործում ուղեղի համար». արձանագրել են գիտնականները: