System of a Down խումբը կմասնակցի KUBANA-2013 փառատոնին
ՌԴ Կրասնոդարի երկրամասի սևծովյան ափին օգոստոսի 1-7-ն անցկացվելիք KUBANA-2013 փառատոնի գլխավոր հյուրերից կլինի ամերիկյան System of a Down խումբը, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով կազմակերպիչներին։
Նրանց տվյալներով՝ այս փառատոնին ելույթը կլինի խմբի՝ այս տարվա միակ ռուսական համերգը։
KUBANA-2013-ը դեռևս խմբի ծրագրած ամենավաղ ելույթն է 2013թ. ընթացքում, ավելի ուշ օգոստոսին Սերժ Թանկյանի խումբը հանդես կգա Շվեդիայում և Ավստրիայում կայանալիք փառատոներին։ Սպասվում է, որ 2013-ին System of a Down-ը կթողարկի նաև նոր ալբոմ։










