Լիտվացի լուսանկարիչը ցույց է տվել, թե ինչպիսին կլիներ Վան Գոգը թվային լուսանկարում (տեսանյութ)

18:05 • 14.01.13

Շատ դիզայներներ, ովքեր տիրապետում են գրաֆիկային, առանց որևէ դժվարության կարող են ցանկացած լուսանկար վերածել կտավի, իսկ ահա հակառակը՝ նկարը լուսանկարի վերածելը, հանդիպում է շատ հազվադեպ, գրում է 3dnews.ru-ն։

 

Լիտվացի լուսանկարիչ Tadao Cern-ին հաջողվել է կատարել գրեթե անհնարինը. նա վերականգնել է Վինսենթ Վան Գոգի դիմանկարը՝ օգտագործելով նիդեռլանդցի իմպրեսիոնիստի հայտնի ինքնադիմանկարը (1889թ.), որը նկարվել է իր մահից կարճ ժամանակ առաջ։


Տեսանյութում պատկերված է նկարի «վերականգնման» գործընթացի յուրաքանչյուր փուլը։
 

 

 

Լիտվացի լուսանկարիչը ցույց է տվել, թե ինչպիսին կլիներ Վան Գոգը թվային լուսանկարում (տեսանյութ)