«Դա Վինչիի գաղտնագրի» հեղինակ Դեն Բրաունը նոր գիրք կթողարկի՝ «ամենաառեղծվածային գրական գլուխգործոցներից մեկի» մասին

19:53 • 15.01.13

«Դա Վինչիի գաղտնագիրը» սկանդալային բեսթսելլերի հեղինակ Դեն Բրաունը նոր գիրք կթողարկի մայիսի 4-ին, հայտնում է BBC-ն:

 

Այս վեպը ևս առեղծվածային հանցագործությունների շարքից է, և գլխավոր կերպարը կրկին Հարվարդի համալսարանի խորհրդանշաբան Ռոբերտ Լենգդոնն է:

 

Բրաունի հրատարակիչը վեպի վերնագիրը հրապարակելու է աստիճանաբար մաս առ մաս, այդ թվում սոցկայքերում՝ Twitter-ում և Facebook-ում:

 

Առայժմ հրատարակիչը հայտնել է միայն, որ նոր վեպը «աշխարհի ամենաառեղծվածային գրական գլուխգործոցներից մեկի մասին է»: