Մահացել է ճապոնական կինոյի վարպետ Նագիսա Օսիման

18:55 • 15.01.13

80 տարեկան հասակում մահացել է ճապոնական կինոյի առաջատար ռեժիսորներից մեկը՝ Նագիսա Օսիման, հայտնում է Le Nouvel Observateur-ը:
Թոքաբորբից մահացած Օսիման հանդիսատեսի լայն շրջանակին հայտնի է «Կրքի կայսրություն» ֆիլմով:

 

Ծնվել է 1932-ի մարտի 31-ին Կիոտոյում, ստացել է իրավաբանի մասնագիտություն, սակայն ավարտելուց անմիջապես հետո ռեժիսորի օգնական է աշխատել:

 

Ընդհանուր առմամբ 28 ժապավենների հեղինակ է. դրանցից «Կրքերի կայսրությունը» (1978) արժանացել է Կաննի Ոսկե արմավենու ճյուղի: Ռեժիսորի վերջին աշխատանքը «Տաբուն» էր (1999):