Պաբլո Պիկասոյի մուսայի նկարը գնահատվել է մոտ 50 միլիոն դոլար

00:55 • 15.01.13

Sotheby’s աճուրդային տանը վաճառքի է հանվել Պաբլո Պիկասսոյի «Պատուհանի մոտ նստած կինը» նկարը, որի վրա պատկերված է նկարչի սիրուհին և մուսան` Մարի-Թերեզա Վալտերը: Աճուրդի կայքում հաղորդվում է, որ արվեստի գործը գնահատվում է 40.2-56.3 միլիոն դոլար: Այս մասին գրում է Lenta.ru կայքը:


Անհատական հավաքածուի նկարը վերջին անգամ աճուրդի է հանվել 1997 թվականին, և ըստ մասնագետների, դա հատուկ հետաքրքրություն պետք է առաջացնի: Պիկասոն կտավը նկարել էր Վալտերի հետ հանդիպումից 5 տարի հետո: 1935 թվականին Վալտերը Պիկասոյի համար աղջիկ է ծնել:


Իսպանացի նկարչի կտավը կլինի այն 61 արվեստի գործերից մեկը, որոնք կվաճառվեն փետրվարի 5-ին: Աճուրդի կհանվեն նաև Էգոն Շիլեի, Կլոդ Մոնեի, Ժոան Միրոյի և ուրիշների աշխատանքները: Նախատեսվում է, որ աճուրդը կբերի մոտ 240 միլիոն դոլար եկամուտ: