Ամերիկացի արվեստագետը գտել է Ռիվերայի 1 մլն դոլար արժողությամբ կտավի բնօրինակը

13:13 • 15.01.13

Ամերիկյան «Հնաոճ իրերի մասին ռեպորտաժ» («Antiques Roadshow») հեռուստահաղորդման փորձագետ Քոլին Ֆեսկոն նկարահանումների ընթացքում ճանաչել է Դիեգո Ռիվերայի կորած կտավը, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով ardaily-ն։

 

Կտավը հաղորդման է բերել Տեխասի Կորպուս-Քրիսթի քաղաքի բնակիչ Ռյու Ֆերգյուսոնը. նրա նախապապն ու նախատատը գնել են կտավը 1920-ական թթ.։ Արվեստագետը պարզել է, որ դա 1904թ. արված «Քարագործը» աշխատանքն է, այսինքն՝ մեքսիկացի նկարիչն այն նկարել է 18 տարեկանում, ինչը կտավը դարձնում է էլ ավելի բացառիկ։

 

Ռիվերայի մահից հետո՝ 1957թ. նկարի գտնվելու վայրն անհայտ էր։ Այս ընթացքում այն կախված է եղել Ֆերգյուսոնների տանը՝ դռան ետևում, այնուհետև նկուղում, ովքեր այն համարել են կեղծ։

 

Ֆեսկոն աշխատանքը գնահատել է 800 հազարից 1 մլն դոլար, ինչը համարվում է ռեկորդային «Antiques Roadshow»-ի համար, որը 1997թ.-ից հեռարձակվում է ամերիկյան PBS հեռուստաալիքով։