Արտո Թունջբոյաջյանը հյուրընկալվել է ՀՀ սփյուռքի նախարարությունում

19:47 • 16.01.13

Երեկ՝ հունվարի 15-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է սփյուռքահայ երաժիշտ Արտո Թունջբոյաջյանին, հայտնում է Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում նա նախարարին է ներկայացրել իր մշակութային և հասարակական գործունեությունը, ինչպես Սփյուռքի հայ համայնքներում, այնպես էլ՝ Հայաստանում:Նա, մասնավորապես, կարևորել է Արվեստի դպրոցի ստեղծման իր գաղափարն ու դրա նշանակությունը:

 


Նախարարը, բարձր գնահատելով երաժշտի գործունեությունը Սփյուռքում, ներկայացրել է նաև ՀՀ սփյուռքի նախարարության հիմնական ուղղվածությունն ու նպատակները, մասնավորապես առանձնացրել է հայապահպանության, Սփյուռքում հայկական ներուժի բացահայտման և ի նպաստ հայրենիքի օգտագործման, հայրենադարձության ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև, հայկական սփյուռքի հիմնախնդիրները բացահայտելուն և գնահատելուն միտված հետազոտությունները:

 


Հանդիպման ընթացքում Սփյուռքում առկա հայապահպանության, լեզվի ու մշակույթի քարոզչությանն ուղղված միջոցառումների շրջանակներում համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակվել: Կարևորվել է հատկապես երիտասարդության շրջանում հայրենաճանաչողությանը միտված ծրագրերի իրականացումը: