Այսօր աշխարհում նշվում է The Beatles-ի միջազգային օրը (տեսանյութ)
ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ՝ 2001թ.-ից ի վեր հունվարի 16-ին աշխարհում նշվում է լեգենդար The Beatles խմբի միջազգային օրը (World Beatles Day), հայտնում է РИА Новости-ն։
1957թ. այս օրը Լիվերպուլում կայացավ Cavern ակումբի բացումը, որտեղ ժամանակին իր առաջին ելույթներն է ունեցել հայտնի խումբը։
The Beatles-ը բրիտանական ռոք խումբ է, որը հսկայական ավանդ է ներդրել ինչպես ռոք երաժշտության, այնպես էլ ռոք մշակույթի զարգացման ու տարածման գործում։ Խմբի անդամներն են Ջոն Լենոնը (ռիթմ-կիթառ, դաշնամուր, վոկալ), Փոլ Մաքքարտնին (բաս-կիթառ, դաշնամուր, վոկալ), Ջորջ Հարիսոն (սոլո-կիթառ, վոկալ), Ռինգո Սթար (հարվածային գործիքներ, վոկալ)։
Խումբը դարձավ 20-րդ դարի 60-ական թթ. համաշխարհային մշակույթի վառ երևույթներից մեկը։










