Ամենաթանկ չինական ծաղկամանը վերավաճառվել է կրկնակի էժան գնով
Ամենաթանկ չինական ծաղկամանը վաճառվել է նախնականից երկու անգամ էժան գնով, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Bloomberg-ին։
18-րդ դարի Ցին տոհմի Ցյանլուն կայսեր ժամանակների ճենապակյա ծաղկամանն առաջին անգամ ցուցադրվել է 2010թ. նոյեմբերին կայացած աճուրդում։ Այն ժամանակ իրը վաճառվել է 83 մլն դոլարով, ինչը 50 անգամ գերազանցում էր իր նախնական արժեքը։ Այդպիսով, այդ ծաղկամանը դարձել է չինական արվեստի ամենաթանկ նմուշը։
Ըստ Bloomberg-ի՝ գնորդն այդպես էլ չի վճարել այդ գումարը։ Երկու տարի սպասելուց հետո ծաղկամանի սեփականատերերը վաճառել են այն ևս մեկ անգամ։ Գործարքի ճիշտ գումարը հայտնի չէ։ Ըստ պարբերականի տվյալների՝ այն տատանվում է 32-40 մլն դոլարի շրջանում։
Հայտնի չէ նաև, թե ով է այն գնել։










