Փոլ Մաքարթնին համացանցում տեղադրել է իր կնոջ մասին մուլտֆիլմ (տեսանյութ)
Բրիտանացի հանրահայտ երաժիշտ Փոլ Մաքարթնին Twitter-ում տեղադրել է կարճամետրաժ տեսահոլովակ, որի գլխավոր հերոսը երաժշտի մահացած կինն է՝ Լինդան, հայտնում է Лента-ն։
40 վայրկյան տևողությամբ տեսահոլովակում հնչում է «Heart of the Country» երգը։ Լինդան իր անփոխարինելի լուսանկարչական ապարատով շրջում է վայրի և ընտանի կենդանիների կողքին,երաժշտական գործիքներ է նվագում, ինչպես նաև կերակուրներ է պատրաստում նրանց հետ և նրանց համար։
Վերջին փաստը կարող է խոսել այն մասին, որ տեսահոլովակն արվել է բուսակերների համար նախատեսված նոր սննդի աջակցության համար, որը թողարկվում է Linda Maccartney Foods բրենդի անվանումով։
Լուսանկարիչ Լինդա Մաքարթնին կենդանիների իրավունքների պաշտպան էր և քարոզում էր բուսակերության գաղափարներ։










