Եթե Վ. Աբաջյանին այդքան կարևորում էին, թող մեկ անգամ նյութ անեին կենդանության օրոք. Պետրոս Ղազարյան
«Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դերասան, ասմունքող Վլադիմիր Աբաջյանի մահվանը։
Իր գրառման մեջ նա նշել է.
«Մի քանի ալիքով նայեցի Վլադիմիր Աբաջյանի մահվան մասին տեսանյութերը։ Տպավորություն էր՝ եթե նյութի մեջ անուն ազգանուն փոխես, ցանկացած արվեստի մարդու մահվան դեպքում էդ տեքստերը կարելի է կարդալ։ Իսկ եթե Աբաջյանին այդքան արժևորում էին, թող գոնե մեկ անգամ նյութ անեին, թե ինչքան թոշակ է ստանում, և ինչպես է գոյատևում իրենց կուռքը։ Կենդանության օրոք»:










