Ռոդենի աշխատանքների ցուցահանդես՝ Շառլ դը Գոլի օդանավակայանում

12:27 • 17.01.13

Ֆրանսիայի պատմության մեջ առաջին անգամ Փարիզի օդանավակայանների միությունը (ՓՕՄ) Շառլ դը Գոլի անվան օդանավակայանում ցուցասրահ է բացել, որտեղ կազմակերպված առաջին ցուցահանդեսը նվիրված է հանրահայտ քանդակագործ Ռոդենի աշխատանքներին։

 

Ինչպես նշում է Euromag-ը, ցուցադրությունը բացվել է օդանավակայանի նոր S4 տերմինալում, որտեղ ներկայացվել է Ռոդենի 50 գլուխգործոց։

 

ՓՕՄ-ի նոր գլխավոր տնօրենը լիահույս է, որ այդ կերպ հնարավոր կլինի տարեկան 600-800 ուղևորների ծանոթացնել արվեստի հայտնի ու անհայտ գործերին։ Ինչպես նշում է Le Parisien-ը, նմանատիպ ցուցահանդես կարող է բացվել նաև մեկ այլ փարիզյան խոշոր օդանավակայանում։

 

«Ամեն տարի մենք կկազմակերպենք 2 մշակութային ցուցահանդես, որոնց նմուշները ժամանակավորապես կվերցվեն ֆրանսիական թանգարաններից»,-խոստացել է ՓՕՄ տնօրենը։