Christie’s աճուրդի տունը 2012-ին վաստակել է ավելի քան 6 մլրդ դոլար
Christie’s աճուրդի տան 2012թ. եկամուտը կազմել է 3.92 մլրդ ֆունտ ստերլինգ (6.27 մլրդ դոլար), ինչը 10%-ով ավելի է 2011թ. համեմատ, հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով աճուրդի տանը։
Մեկ տարվա ընթացքում աճուրդի տանը վաճառվել է ավելի քան 1 մլն դոլար արժողությամբ 686 արվեստի գործ և 49 աշխատանք՝ 10 մլն դոլար արժեքով։
Ըստ աճուրդի տան տվյալների՝ նախորդ տարի հատուկ ուշադրության է արժանացել հետպատերազմյան և ժամանակակից արվեստը։ Այս ժամանակաշրջանի արվեստի գործերի համար աճուրդի տունը ստացել է 986.5 մլն ֆունտ ստերլինգ եկամուտ, ինչը 34%-ով գերազանցում է 2011թ. նույն ցուցանիշը։
Եկամտի էական աճ է գրանցվել նաև այնպիսի կատեգորիաներում, ինչպես, օրինակ, իմպրեսիոնիզմի և մոդեռնիզմի արվեստ՝ 623.6 մլն ֆունտ ստերլինգ (+14%), Հին վարպետների և 19-րդ դարի արվեստ՝ 201.6 մլն ֆունտ ստերլինգ (+26%)։










