Cirque du Soleil-ն աշխատանքից հեռացնում է 400 աշխատակցի

10:07 • 17.01.13

Հանրահայտ կանադական Cirque du Soleil կրկեսը հայտարարել է իր 5.000 աշխատակիցներից 400-ին աշխատանքից ազատելու մասին, հայտնում է Вести-ն։


«Խոսք չի գնում ոչ մի ճգնաժամի մասին»,- վստահեցրել է կրկեսի պաշտոնական ներկայացուցիչ Ռենե Կլոդ Մենարը։
«Մենք նախորդ տարի վաճառել ենք ռեկորդային՝ 14 մլն տոմս։ Ընդհանուր հաշվով 1 մլրդ դոլարից ավելի եկամտից ելնելով՝ տարին նույնպես եղել է ռեկորդային»,- ընդգծել է նա։

 

Միևնույն ժամանակ Մենարը խոստովանել է, որ շահույթի հետ կապված խնդիրն է վատ, իսկ դրա պատճառները մի քանիսն են, այդ թվում նաև ներկայացումների բեմադրման ծախսերի աճը և ամերիկյանի համեմատ կանադական դոլարի առավել բարձր կուրսը։


Կրճատումները կիրականացվեն հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում և կվերաբերեն հիմնականում ընկերության շտաբ- բանակարանի աշխատակիցներին, որը գտնվում է Մոնրեալում։