Ես այլ ծրագրեր ունեմ. Գոռ Սուջյանը՝ «Եվրատեսիլ 2013թ.-ին» իր մասնակցության մասին
«Դորիանս» խմբի մեներգիչ Գոռ Սուջյանը ներկայում այլ ծրագրեր ունի և չի ցանկանում մեկնաբանել «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթին իր մասնակցությամբ մասին լուրերը։
Tert.am-ի հետ զրույցում նա ասաց, որ հիմա «Եվրատեսիլի» մասին ոչնչից տեղյակ չէ: «Ես դեռ ոչինչ չեմ ուզում մեկնաբանել, հիմա ես ուրիշ ծրագրեր ունեմ, որոնք պետք է հաստատվեն, և երբ դրանք հաստատվեն, այդ ժամանակ կմտածեմ այդ ուղղությամբ»,- ասաց նա՝ հավելելով, որ իր ծրագրերը կբացահայտի այն ժամանակ, երբ դրանք հաստատվեն:
Երգիչն այս մրցույթին վերաբերվում է որպես տոնի և կարծում, որ դրան պետք է լուրջ վերաբերվել, բայց ոչ այնքան լուրջ, որ մտածել միայն հաղթանակի մասին:
«Պետք է մտածել նաև որակ ներկայացնելու մասին, և իմ կարծիքով կարևորը որակ ներկայացնելն է»,- նշեց նա:
Հարցին, թե մրցույթին մասնակցած Հայաստանի ներկայացուցիչներից ո՞վ էր մտածում միայն հաղթանակի մասին, Գոռ Սուջյանը պատասխանեց՝ ասելով, որ չի սիրում մեկնաբանել մեր շոուբիզնեսը։
«Ես մի քիչ ավելի գլոբալ եմ ամեն ինչին նայում: Եթե մեր շոուբիզնեսով նայեի, ես ընդհանրապես չէի երգի»,– ընդգծեց նա և, չցանկանալով կոնկրետ ինչ-որ մեկին առանձնացնել, միայն նշեց, որ շատ է լսել, որ Սիրուշոն, օրինակ, ամեն ինչով շատ լավ է ներկայացել, և բոլորն էլ իրենց չափի մեջ նորմալ են ներկայացել:
Tert.am–ի հետ զրույցում «Եվրատեսիլի» հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն ասաց, որ Հայաստանում մրցույթի նախնական փուլի անցկացման վերաբերյալ դեռ ոչ մի տեղեկություն չկա, միայն այսօր կորոշվի, թե Հայաստանը որ կիսաեզրափակչում և որ երկրների հետ հանդես կգա:
Ավելի վաղ շրջանառվում էին տեղեկություններ այն մասին, որ «Եվրատեսիլ 2013թ.» մրցույթում Հայաստանը կարող է կրկին ներկայացնել Սիրուշոն՝ իր PreGomesh երգով:
Նախորդ անգամ Սիրուշոն «Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը ներկայացրել է 2008թ–ին իր «Քելե Քելե» երգով։










