Մոնակոյի թագավորական ընտանիքը քննադատել է Գրեյս Քելլիի մասին ֆիլմը՝ այն բնորոշելով «չափից ավելի գլամուր» (լուսանկարներ)
Մոնակոյի թագավորական ընտանիքը, մասնավորապես՝ արքայազն Ալբերտ 2-րդը, քննադատել է հոլիվուդյան նոր ֆիլմը, որը պատմում է իր մոր՝ 20-րդ դարի ամենագեղեցիկ ու տաղանդավոր դերասանուհիներից Գրեյս Քելլիի մասին։
Ինչպես Daily Mail-ը, Ալբերտ 2-րդը ֆիլմը բնորոշել է որպես «չափից ավելի գլամուր և պատմականորեն ոչ ստույգ»։
Արքայազնն ու նրա քույրերը՝ արքայադուստր Քերոլայնն ու Ստեֆանին, բազմաթիվ խնդրանքներ են ներկայացրել, որպեսզի ֆիլմում փոփոխություններ կատարվեն, որոնք, սակայն, անտեսվել են։
Մոնակոյի թագավորական ընտանիքի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ ռեժիսոր Օլիվեր Դահանի և Նիկոլ Քիդմանի գլխավոր դերակատարմամբ ֆիլմի բազմաթիվ տեսարաններ չեն համապատասխանում իրականությանն ու մտացածին են։
«Հաշվի առնելով այս հանգամանքը՝ թագավորական ընտանիքն ընդգծում է, որ ֆիլմը ոչ մի կերպով չի կարելի համարել կենսագրական»,-ասվում է հայտարարության մեջ։
Ամերիկացի դերասանուհի Գրեյս Քելլին 1956թ. ամուսնացել է Մոնակոյի արքայազն Ռենե 3-րդի հետ՝ արժանանալով «Մոնակոյի արքայադուստր Գրեյս» կոչմանը։










