Не верю! Այսօր լրանում է Կոնստանտին Ստանիսլավսկու 150-ամյակը

12:39 • 17.01.13

Հունվարի 17-ին լրանում է ռուս դերասան, ռեժիսոր, թատրոնի տեսաբան ու մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Մոսկվայի գեղարվեստական թատրոնի հիմնադիր Կոնստանտին Ստանիսլավսկու 150-ամյակը, հայտնում է Правда-ն։

 

Կոնստանտին Ստանիսլավսկու կերպարը դարձել է իր ժամանակի գլխավոր խորհրդանիշերից մեկը։ Не верю! («Չեմ հավատում») արտահայտությունը հայտնի է նույնիսկ նրանց, որոնք թատրոնում հազվադեպ են լինում կամ չեն լինում ընդհանրապես։
 

Նրա հայտնի արտահայտություններից են. «Դերասանը պետք է սովորի դժվարը դարձնել սովորական, սովորականը՝ թեթև, իսկ թեթևը՝ հրաշալի», «Սիրեք արվեստը ձեր մեջ և ոչ թե ձեզ՝ արվեստում», «Սովորեք լսել, հասկանալ և սիրել դաժան ճշմարտությունը ձեր մասին»։

Նրա անունով փողոցներ են կոչվել ՌԴ-ում, Ուկրաինայում, Երևանում գործում է նրա անվան ռուսական դրամատիկական թատրոնը։