Հալեպի կենտրոնում բնակելի շենքերի վրա հրթիռներ են արձակվել (տեսանյութ)

17:03 • 18.01.13

Հալեպի կենտրոնական շրջաններում պայթյուն է որոտացել, կան տուժածներ. հաղորդել է Սիրիայի պետական հեռուստաընկերությունը։


Կառավարական հեռուստաընկերության տվյալներով՝ ընդդիմադիրները բնակելի շենքերի ուղղությամբ հրթիռներ են արձակել։


Տուժածների թվի մասին դեռևս տեղեկություններ չկան։

 

Ընդդիմության տվյալներով՝ ևս մեկ պայթյուն է որոտացել Դարաա քաղաքի Ալ-Հուսեին մզկիթի մոտակայքում. դրա հետևանքով ևս զոհեր ու վիրավորներ կան։


Վերջին երկու օրերի ընթացքում իրավիճակը Հալեպում վատթարացել է։


Հունվարի 15-ին հրթիռներ էին պայթել Հալեպի համալսարանի մոտակայքում, ինչի հետևանքով զոհվել էր առնվազն 87, վիրավորվել ավելի քան 160 մարդ։