Բեն Աֆլեկի «Արգո»-ն քննադատության ալիք է բարձրացրել Իրանում

12:46 • 18.01.13

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստվում են մի ֆիլմ նկարահանել, որն իրականում կլինի Բեն Աֆլեկի «Արգո» հոլիվուդյան թրիլլերի պատասխանը։ Նշենք, որ ֆիլմը ներկայացված է  հեղինակավոր «Օսկար» մրցանակաբաշխության 7 անվանակարգերում։

 

«Արգո»-ն պատմում է Կենտրոնական հետախուզական վարչության համարձակ մի օպերացիայի մասին, որի շրջանակներում փրկվել է 1979թ. Իսլամական հեղափոխության ժամանակ գերի ընկած 6 ամերիկացի դիվանագետ։

 

Սակայն իրանական կողմի պնդման համաձայն՝ ֆիլմում պատմական փաստերի խեղաթյուրում կա։ Օրինակ՝ իրանցի իրավապահները, շարժվելով դիվանագետներին տեղափոխող ինքնաթիռի կողքով, սպառնում են խոչընդոտել դրա օդ բարձրանալը։ Սակայն իրականում նման բան տեղի չի ունեցել։ Բացի այդ, ստույգ չի ազատություն ստացած 20 գերիների թիվը։

 

Իսկ ինչ վերաբերում է Կանադայի իշխանությունների դերակատարմանն ամերիկացի դիվանագետներին ապաստան տալու և նրանց՝ Իրանից ապահով անցումը կազմակերպելու հարցում, ապա ֆիլմում այդ փաստը զգալիորեն անտեսվել է ։ «Արգո»-ում շեշտը հիմնականում դրվել է նրա վրա, որ ողջ առաքելությունն իրականացվել է ԿՀՎ-ի գործակալ Թոնի Մենդեսի կողմից, ում մարմնավորում է Բեն Աֆլեկը։

 

Ֆիլմին արձագանքել է նաև նշված 6 ամերիկացի դիվանագետներից մեկը՝ նախկին ԿՀՎ գործակալ Մենդեսը, ինչպես նաև Թեհրանում Կանադայի դեսպանատան այն ժամանակվա աշխատակիցը։ Նրանք նշել են, որ Աֆլեկի ֆիլմն իրոք խեղաթյուրում է մի շարք պատմական փաստեր։