Ադրբեջանում գազատարի վթարի պատճառով դադարեցվել է գազի մատակարարումը դեպի Ռուսաստան

20:36 • 18.01.13

Ադրբեջանը դադարեցրել է Газпром ընկերությանը գազի մատակարարումը երեք օրով՝ գազամուղի վթարի պատճառով, ասվում է ռուսական գազային հոլդինգի հայտարարության մեջ, հաղորդում է РИА Новости գործակալությունը:


Հունվարի 18-ին ժամը 11:00-ին «Մոզդոկ-Կազիմագոմեդ» մայրուղային գազամուղի վրա առաջացած գազի արտահոսքը չեզոքացնելու և վերանորոգման աշխատանքների իրականացման պատճառով դադարեցված է Ադրբեջանից բնական գազի մատակարարումը Ռուսաստան երեք օր ժամկետով»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Газпром-ը ադրբեջանական գազ է գնում 2010թ. սկսած: 2012թ. գնումների ծավալը հասել է 1,6 մլրդ խորանարդ մետրի:
РИА Новости-ն նշում է, որ անցած տարվա ընթացքում Ադրբեջանը բազմիցս դադարեցրել է գազի մատակարարումը Ռուսաստան՝ հաճախակի վթարների պատճառով: