Բրիտանացի երաժիշտները Beatles-ի ալբոմը կվերաձայնագրեն 12 ժամում

00:43 • 18.01.13

Բրիտանացի երաժիշտները, որոնց թվում են Stereophonics խումբը և Simply Red-ի նախկին վոկալիստ Միկ Հակնելլը, կփորձեն կրկնել Beatles-ի ձեռքբերումը և փետրվարի 11-ին մի քանի ժամերի ընթացքում կփորձեն վերաձայնագրել այդ խմբի «Please Please Me» ալբոմը՝ նույն ստուդիայում, որում ձայնագրվել է Beatles-ը: Այս մասին հաղորդում է Риа Новости-ն՝ հղում տալով BBC-ին:


Երաժիշտները կունենան 12 ժամ: Հենց այդքան ժամանակ է պահանջվել «բիթլներին» իրենց առաջին ալբոմը ձայնագրելու համար, որն այս տարի նշել է իր 50 ամյակը: Այն ստեղծվել է Abbey Road ստուդիայում:
 

Ժամանակակից բրիտանացի երաժիշտները կփորձեն կրկնել այդ ձեռքբերումը և երգերը կձայնագրեն այն հերթականությամբ, որով նրանք գտնվում են «Please Please Me» ալբոմում:


Ամբողջ գործընթացը հեռարձակվելու է ռադիոյով, իսկ նրա հիմքի վրա կստեղծվի վավերագրական ֆիլմ, որի ստեղծմանը կմասնակցեն այդ իրադարձության անմիջական մասնակիցները: