Հրանտ Բագրատյանն առաջադրվել է նախագահ դառնալու համար, նա չի հանի իր թեկնածությունը. մամուլի քարտուղար
Հրանտ Բագրատյանն իր թեկնածությունն առաջադրել է նախագահ ընտրվելու, դառնալու նկատառումով: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի մամուլի քարտուղար Կարինե Հարությունյանն՝ ի պատասխան հարցի, թե կարո՞ղ է բացառել, որ ինչ-որ փուլում՝ մինչև փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների քվեարկության օրը, Հրանտ Բագրատյանը չի հանի իր թեկնածությունը:
«Հարցը բոլորովին տեղին չէ, քանի որ պարոն Հրանտ Բագրատյանը ընտրություններին մասնակցում է հաղթելու համար»,- ասաց մամուլի քարտուղարը:
Նշենք, որ Հրանտ Բագրատյանի կողմից թեկնածությունը հանելու որոշ խոսակցություններ շրջանառվում են:










