Չինաստանում ավտովթարի հետևանքով զոհվել են iPhone հավաքող մասնագետներ

13:59 • 18.01.13

Չինաստանի Հենան նահանգում Foxconn թայվանական ընկերության աշխատակիցներին տեղափոխող երկու ավտոբուս է իրար բախվել, ինչի հետևանքով 7 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով The China Post-ին:

 

Ավտոբուսն աշխատակիցներին հանրակացարանից Չժենչժոուի գործարան էր տեղափոխում, սակայն ճանապարհին բախվել է մեկ այլ ավտոբուսի:

 

Foxconn-ի Չժենչժոուի գործարանը կառուցվել է 2010-ին, Apple ամերիկյան ընկերության iPhone-ների հավաքման համար:

 

Ավելի վաղ ընկերությունը սկանդալի մեջ էր հայտնվել մի շարք աշխատակիցների ինքնասպանությունների բերումով. դրանց պատճառը երեխաների շահագործումն էր եղել: