Սամցխե-Ջավախքում նկարահանվում է կատակերգական ժանրի ֆիլմ

22:11 • 18.01.13

Սամցխե-Ջավախքում անցկացվում են կատակերգական ժանրի ֆիլմի նկարահանումներ, տեղեկանում ենք akhaltskha.net կայքից: 

 

Ֆիլմը սիրո, փողի և ազգային վերածննդի մասին է: Նրա հերոսներից մեկը սկսնակ ռեժիսոր է, ով իր առաջին ֆիլմի համար շրջագայում է տարբեր երկրներ և ընտրում է անփորձ դերասանների:

 

Հինգ երկրի` Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Խորվաթիայի և Վրաստանի ներկայացուցիչներն արդեն մեկ շաբաթ է ինչ աշխատում են ֆիլմի նկարահանումների վրա: Բրիտանական ռեժիսոր Բեն Հոպկինսը նկարահանումները սկսել է Ախալցխայի բերդի նորակառույց տարածքից: Նրանց օգնություն են ցուցադրել քաղաքի տեղական իշխանությունները և բերդի ղեկավարությունը: Ֆիլմում արտասահմանյան դերասանների հետ մեկտեղ մասնակցում են նաև վրացի դերասանները:

 

Հիմնական հերոսներից մեկը բոլորի համար շատ հայտնի վրացի դերասան Լաշա Ռամիշվիլին է:

 

Բացի դերասաններից ֆիլմի նկարահանումներին մասնակցում են նաև հասարակ բնակիչները: Ախալցխայից հետո նկարահանումները շարունակվելու են Ասպինձայի շրջանի Զվելի գյուղում:

 

Ֆիլմ նկարահանելու միտքը եկել է Մեծ Բրիտանիայից և այն Վրաստանում իրագործվում է վրացական կինոյի կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Ինչպես նշում են պրոդյուսերները՝ Ախալցխայում և Ասպինձայում լավ միջավայր է ֆիլմ նկարահանելու համար:

 

Այս նկարահանումները Սամցխե-Ջավախքում սկսվել են հունվարի 15-ին և կավարտվեն փետրվարի 20-ին Թբիլիսիում, որից հետո նկարահանումները կշարունակվեն Գերմանիայում:

 

Ֆիլմը հեռուստաէկրաններին կհայտնվի մի տարի հետո: