Մահափորձ Լիբանանի սպորտի նախարարի դեմ. կան տուժածներ

15:40 • 18.01.13

Լիբանանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ֆեյսալ Քարամիի դեմ մահափորձ է իրականացվել, հայտնում է լիբանանյան Daily Star-ը:

 

Այս տեղեկությունը հաստատել է ինքը՝ Քարամին՝ ասելով. «Իմ ավտոշարասյունը գնդակոծության է ենթարկվել, իսկ թիրախը ես եմ եղել»:

 

Ըստ աղբյուրի՝ պաշտոնյան գնում էր ուրբաթօրյա աղոթքի:

Ըստ Russia Today-ի՝ այդ մահափորձի հետևանքով կան 3 այլ տուժածներ: