Մալիի բանակն ազատագրել է Կոնա քաղաքն իսլամիստներից

17:36 • 18.01.13

Մալիի բանակին այսօր հաջողվել է հսկողության տակ առնել Կոնա քաղաքը, որն ավելի վաղ գրավվել էր իսլամիստ գրոհայինների կողմից, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով բանակի հրամանատարությանը։ Ֆրանսիական ավիացիան միևնույն ժամանակ ռմբակոծել է երկրի հարավում գտնվող Դիաբալի քաղաքը։

 

Քաղաքապետը BBC-ին հայտնել է, որ իսլամիստները զիջում են հյուսիսը՝ տեղափոխվելով Տիմբուկտու քաղաք։ Այլ աղբյուրներ դեռևս չեն հաստատում այս տեղեկությունը։

 

Բացի այդ, Կոդ դ՛Իվուարում բանակցություններ են սկսվում աֆրիկյան մի շարք երկրների արտգործնախարարների մասնակցությամբ՝ Մալիում հետագա ռազմական գործողությունները համակարգելու նպատակով։


Ի դեպ, Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական միության զորակազմի առաջին խումբը ժամանել է Մալի։

Մոտ ապագայում, ինչպես սպասվում է, Մալի կժամանեն նաև Արևմտյան Աֆրիկայի այլ երկրների, այդ թվում՝ Նիգերիայի, Չադի, Սենեգալի, Գվինեայի և Գանայի զինծառայողները՝ ընդհանուր մոտ 3.000 մարդ։

 

Մալիի կառավարությունը դիմել էր միջազգային հանրության օգնությանը՝ գրոհայինների կողմից ռազմավարական նշանակություն ունեցող Կոնա քաղաքը գրավելուց հետո։