Կազմվել է այն ամերիկացիների ցուցակը, որոնց մուտքը Ռուսաստան արգելված է

18:00 • 18.01.13

Ռուսաստանում կազմվել է ԱՄՆ-ի այն քաղաքացիների ցուցակը, որոնց արգելված է մուտք գործել ՌԴ տարածք՝ «Դիմա Յակովլևի օրենքի» հիման վրա, հայտնում է РИА Новости-ն:

Ցուցակը ներառում է 60 անուն: Այդ ցուցակում ընդգրկված են մարդիկ, որոնք առնչություն ունեն Գուանտանամոյի բանտի, Կենտրոնական հետախուզական վարչության գաղտնի բանտերի գործունեությանը և բանտարկյալների կտտանքներին:

 

Այդ ցուցակը կազմել է ՌԴ ԱԳՆ-ն: Ավելի լայն առումով՝ ցանկում ընդգրկվել են դատավորներ, դատախազներ, գործակալներ, Վիկտոր Բուտի և Կոնստանտին Յարոշենկոյի դեմ դատական գործերին առնչվող անձինք, «Մագնիտսկու օրենքը» հեղինակած կոնգրեսականներ (սույն օրենքը պատժամիջոցներ է սահմանում ռուս չինովնիկների նկատմամբ):

 

Ուշագրավ է, որ ԱՄՆ-ում «մուտք չունեցող» ռուսաստանցիների թիվը ևս 60 է: